Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013

Նեխուր - Apium L.

Հայտնի է նաև լախուր, քարավուզ տարանուններով:

Հովանոցազգիների (նեխուրազգի-Apiaceae) ընտանիքին պատկանող, մոտավորապես մեկ մետր բարձրությամբ երկամյա կամ բազմամյա բույս է, որը լավ է աճում խոնավ վայրերում և ճահճուտներում: Հայտնի է նեխուրի մոտ 20 տեսակ, որոնցից առավել տարածվածը բանջարանոցային (Apium grveolens) մշակաբույսն է:

 

Հին Հունաստանում բույսը խորհրդանշական էր, նրանից պատրաստում էին հաղթական պսակներ, իսկ շատ երկրներում այն համարելով երջանկության բույս` սոխի և սխտորի հետ միասին կախում էին տան պատերից:

 

Որպես համեմունք և բուժիչ միջոց, նեխուրը հայտնի է եղել դեռ Հին Հռոմում և Հին Հունաստանում, որտեղ բուժման նպատակով բույսի հյութը որպես հակափսխեցուցիչ օգտագործել են ջրի կամ քացախաթթվի հետ խառնած: Հույն բժշկապետ Հիպոկրատը խորհուրդ է տվել սննդի մեջ պարբերաբար նեխուր օգտագործել որպես մաքրող, երիտասարդացնող և ընդհանուր ամրացնող միջոց, իսկ Արաբ բժշկապետ Ավիցեննան նշել է, որ մնացյալ հովանոցազգիների համեմատ, նեխուրն օգտակար է հատկապես ստամոքսաաղիքային տրակտի համար: 

 

Բույսի բոլոր մասերը պարունակում են բնորոշ հոտով եթերային յուղ, ավելի շատ պտուղները (6%): Տերևները հարուստ են ամինաթթուներով, գլիկոզիդներով, ինչպես նաև` C, E, K, PP, B խմբի վիտամիններով, կարոտինոիդներով, հանքային տարրերով` Ca, Zn, Fe, P, Mg: Նեխուրի արմատը եթերային յուղից և վիտամիններից բացի, պարունակում է նաև ասպարագին, խոլին, քացախաթթու, հակաուռուցքային ազդեցությամբ օժտված ֆուրոկումարիններ: 

 

Ժողովրդական բժշկության մեջ նեխուրի սերմերը, արմատներն ու տերևները օգտագործում են գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդության, ինչպես նաև քրոնիկական կոլիտների ժամանակ, նաև որպես միզամուղ` շլակերն օրգանիզմից հեռացնելու նպատակով: Համարում են նաև, որ նեխուրի թարմ քամած հյութի պարբերաբար օգտագործումը «մաքրում» է արյունը և օգնում ազատվել մի շարք մաշկային հիվանդություններից: Առավել արդյունավետ ազդեցության համար խորհուրդ է տրվում նեխուրի հյութին ավելացնել եղինջի և խատուտիկի հյութ:

 

Եթերայուղերի պարունակության շնորհիվ նեխուրը խթանում է ստամոքսի հյութազատությունը:

 

Եղնջացանի և բրոնխային ասթմայի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել նեխուրի արմատները. 3-4 գրամ մանրացված արմատի վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր և թողնել 8 ժամ: Խմել օրը 3-4 անգամ, 1-2 ճաշի գդալ: 

 

Մեծահասակներին խորհուրդ է տրվում առավոտյան քաղցած վիճակում նեխուրի հյութ խմել` ջրաաղային փոխանակությունը բարելավելու նպատակով: 

 

Գիտական բժշկությունը գտնում է, որ նեխուրի արմատն ունի արտահայտված հակաօքսիդանտային ակտիվություն, իսկ ամբողջ վերգետնյա մասի մեջ մտնող կենսաբանորեն ակտիվ նյութերը օրգանիզմի վրա թողնում են հակասթրեսային ազդեցություն:

Նեխուրի թարմ քամած հյութը մաքրում է օրգանիզմը թույներից, դանդաղեցնում ծերացման գործընթացը, կանոնավորում նյութափոխանակությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ճարպակալման, շաքարային դիաբետի և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ: Նման դեպքերում կարելի է օգտագործել օրվա ընթացքում 100մլ:

 

Նեխուրի արմատներից պատրաստած եփուկը օգտակար է գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության և փորկապության ժամանակ:

 

Եփուկի պատրաստումը. 50 գրամ չորացրած արմատները 30 րոպե թրմել 200մլ եռացրած ջրում, քամել տաք վիճակում, բաժակի պարունակությունը լրացնել մինչև 200մլ ջրով և հովացնելուց հետո խմել բաժակի պարունակության 1/3-ը:

 

Ժամանակակից բժշկության մեջ նեխուրի վերգետնյա մասը լայն կիրառություն է գտել լյարդի և երիկամային հիվանդությունների ժամանակ ցուցված մի շարք դեղերի կազմի մեջ: 

 

Նեխուրը հարուստ է ասկորբինաթթվով, որի շնորհիվ չափազանց օգտակար է անոթների և սրտանոթային համակարգի հիվանդություններով մարդկանց, հատկապես ծխողներին, քանի որ նիկոտինը նպաստում է օրգանիզմից ասկորբինաթթվի հեռացմանը:

 

Նշենք, որ նեխուրի հյութը խորհուրդ չի տրվում ծերունական տարիքում և ստամոքսաաղիքային ու միզասեռական համակարգի հիվանդությունների սրացման փուլում:

 

Նեխուրն օգտակար է հատկապես տղամարդկանց: Բույսի բաղադրության մեջ մտնում է անդրոստերոն արական սեռական հորմոնը, որը նպաստում է պոտենցիայի բարձրացմանը: Այն օգտագործվում է նաև որպես պրոստատիտի կանխարգելման միջոց, ինչպես նաև միզամուղ ազդեցության շնորհիվ կարելի է օգտագործել միզասեռական համակարգի վարակների դեպքում:

 

Մեր օրերում նեխուրը լայն տարածում է գտել նաև խոհարարության մեջ:


Սննդի մեջ օգտագործում են նեխուրի բոլոր մասերը` արմատը, ցողունը, տերևները և սերմերը: Արմատը ամենից հաճախ օգտագործում են եփած, ցողունները` հում կամ տապակած, տերևները` որպես բանջարեղեն, սերմերը` համեմունք: 

 

Նեխուրի կալորայնությունը ցածր է (18 կկալ 100 գրամ կանաչ զանգվածի մեջ), ուստի դիետոլոգները այն խորհուրդ են տալիս որպես նիհարեցնող, դիետիկ միջոց: Բույսը պարունակում է բջջանյութ, որը կարգավորում է քաղցի զգացումը և խոչընդոտում ճարպերի ու շաքարների ներծծմանը: 

 

Նեխուրի հյութը դիետիկ նպատակներով օգտագործելիս կարելի է օրգանիզմը միաժամանակ համալրել օգտակար նյութերով, վիտամիններով և միկրոտարրերով: Այդ նպատակով խորհուրդ է տրվում ուտելուց 30 րոպե առաջ խմել նեխուրի հյութ` 2-3 թեյի գդալ:

 

Նեխուրը կարելի է խաշել, շոգեխաշել, մարինացնել, տապակել, բայց ավելի նպատակահարմար է օգտագործել հում վիճակում, քանի որ նման դեպքում պահպանվում են բոլոր օգտակար հատկությունները:

 

 

Հեղինակ. Նաիրա Շաբոյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները
Առանձնացվեցին տարվա կարևոր անելիքները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տարեսկզբին անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ 2013թ. համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին...

Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները
Քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումը նվիրված էր մոր և մանկան առողջության պահպանմանը և նորածնային սկրինինգի ծրագրերին, որոնք վերջին տարիներին դասվում են ՀՀ Կառավարության, և մասնավորապես, առողջապահության նախարարության գերակա խնդիրների շարքին...

Ուրվագծվում են համագործակցության նոր եզրեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող «ONLIUS CARDIO-TUSCANIA» թիմի անդամներին...

Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր

2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը...

Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան

Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը...

Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում
Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում

1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները...

Համաձայնությունը` բժշկական միջամտության համար

Անկախ անձի գտնվելու վայրից և կյանքի տարբեր իրավիճակներից` բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուրին պետք է երաշխավորվի բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքը...

Մարդու գենոմ` ուսումնասիրության հեռանկարներ

«Մարդու գենոմ» նախագծի ավարտից անցել է տասը տարի: Գիտության ողջ պատմության ընթացքում այն կենսաբանական-հետազոտական առավել հավակնոտ ծրագիրն էր...

Արդյո՞ք ապագա մայրիկը գիտի իր իրավունքները

«Կա մի հիասքանչ էակ, որին մենք միշտ պարտք ենք` դա մայրն է»:

Ն.Ա. Օստրովսկի

Իրավամբ սա այն պարտքն է, որը երբեք չենք կարող հատուցել, բայց փոխարենը կարող ենք ապագա մայրիկի համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ վերջինս իրեն ապահով, պաշտպանված ու գնահատված կզգա...

Ինտելեկտը եվ միկրոտարրերը
Ինտելեկտը եվ միկրոտարրերը

Մասնագետները կարևորում են մեկ տարեկանից մեծ երեխաների հավասարակշռված սննդակարգը, քանի որ այդ տարիքում է ձևավորվում նրանց սննդի ռեժիմը: Հաճախ երեխան անհրաժեշտ քանակությամբ օգտակար սնունդ չի ստանում...

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար
«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես...

Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական
Ճիշտ ախտորոշումը` բուժման գրավական

Հարցազրույց կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանի հետ

Ե՞րբ է բացվել կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երևանյան մասնաճյուղը և ի՞նչ նպատակով...

Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...

Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ

Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը...

Ամբուլատոր պայմաններում թոքաբորբերի եվ բրոնխիտների բուժումը մանկաբուժական պրակտիկայում

Մանկական հիվանդությունների և մահացության կառուցվածքում շնչառական օրգանների հիվանդությունները զբաղեցնում են երրորդ տեղը` պերինատալ ախտաբանություններից և բնածին արատներից հետո...

Ամենամեծ գեղձը` լյարդից հետո (ենթաստամոքսային գեղձ)

Սիրելի հետաքրքրասեր բարեկամ, մեր հանդեսի նախորդ համարների ՙՃանաչիր քո օրգանիզմը՚ խորագրի տակ տպագրված հոդվածները ձեզ ծանոթացրել են մարդու օրգանիզմում գործող տարբեր գեղձային օրգանների, բջիջների գործունեությանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ